Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Գուցե վիրտուալ վիրահատությունների ժամանա՞կն է

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Գուցե վիրտուալ վիրահատությունների ժամանա՞կն է
13.01.2015 | 16:45

Ֆեյսբուքի ռազմական փորձագետների, քաղաքագետների, միջազգայնագետների, դիվանագետների հոծ բանակը հիմա էլ զբաղված է քննչական գործողություններով: Բոլորը «պրոֆեսիոնալ» հետաքննիչներ, քննիչներ և փորձագետներ են: Բոլորն արդեն պուարոներ, շերլոկներ ու մեգրեներ են:
Կարդում ես ու զարմանում: Զարմանում հապճեպ, չճշտված, չհիմնավորված, անմտածված, կիսախելացի, մեկ-մեկ նաև խելացի, հաճախ զգացմունքային գնահատականների ու դատողությունների վրա: Զարմանում ամեն կարգի կարծիքին, տեղեկատվությանը հավատալու ու առաջին ատյանի ճշմարտության տեղ ընդունելու և ոգևորված քննարկելու նրանց մոլագարության վրա:
Տիկնայք և պարոնայք, բարի եղեք ամեն մեկդ զբաղվել ձեր գործով, հա՞: Գուցե վիրտուալ վիրահատություններ կատարելու ժամանա՞կն է արդեն: Փորձե´ք, ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, ցավոք` ստեղնաշարի ու մոնիտորի մոտ: Փորձե´ք, դուք նաև լավ վիրաբույժներ կլինեք: Կվիրահատեք վիրտուալ, ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի սխալ, ոչ մի բողոք: Սկսե´ք, ձեզ մոտ դա շատ լավ է ստացվում:

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ